Յուլյա Վոլկովան վերջապես ցույց է տվել իր գաղտնի ամուսնու դեմքը

«Տատու» սկանդալային խմբի նախկին մենակատարը խնամքով թաքցնում է իր անձնական կյանքը: 35-ամյա Յուլյա Վոլկովան անակնկալ է մատուցել իր երկրպագուներին: Հանրաճանաչ երգչուհին վերջապես ցույց է տվել իր գաղտնի ամուսնուն:

Այս անգամ Յուլյան բացառություն է արել ու լուսանկար հրապարակել ամուսնու հետ։ Նա գրկախառնվել է սիրելի տղամարդու հետ, որի աչքերը ծածկված էին արևային ակնոցներով: Երգչուհին դեռ չի բացահայտել նույնիսկ ամուսնու անունը: Նրանք ամուսնացել են 2018-ի օգոստոսին: Հարսանիքը տեղի է ունեցել Միջերկրական ծովի ափին: