Ինչու՞ է արքայազն Հարրին հրաժարվել օգտագործել իր իրական ազգանունը

Օրեր առաջ ԶԼՄ-ները տեղեկացել են, որ արքայազն Հարրին դադարել է օգտագործել իր ազգանունը՝ պաշտոնական փաստաթղթեր ստորագրելիս: Նրա ազգանունը Մաունթբաթեն-Վինդզոր է։ Պարզվել է, որ փաստաթղթերի տակ ստորագրելիս Սասեքսի դուքսը չի օգտագործել իր ազգանունը։ Փոխարենը, նա նախընտրել է գրել իր ամբողջական անունը՝ արքայազն Հենրի Զարլզ Ալբերտ Դեվիդ, Սասեքսի դուքս։

Ի դեպ, ԶԼՄ-ների ներկայացուցիչները չեն կապում Հարիի այս արարքը՝ բրիտանական միապետությունից հեռու մնալու ցանկության հետ: Մինչ այս, Սասեքսի դուքսն արդեն այդպիսի քայլ արել էր դպրոցում և զինվորական ծառայության ընթացքում, հետևաբար հնարավոր է, որ որոշ ժամանակ անց նա կրկին որոշի օգտագործել իր ազգանունը: