Լավագույն ոճաբանների ստեղծած հագուստներն ու անկրկնելի ոճը միշտ չեն հասանելի եղել այս աստղերի համար։ Եղել է ժամանակ, երբ Լեդի Գագան, Բլեյք Լավլին և Բեյոնսեն ինքնուրույն էին ընտրում իրենց հագուստը, օրինակ՝ ավարտական երեկոյի համար: Եթե կարծում եք, որ ձեր ավարտական երեկոյի զգեստը տգեղ է եղել կամ դուք այդքան էլ ոճային չեք եղել այդ օրը՝ պարզապես նայեք նրանց լուսանկարներին:
Այս հասարակ ու գիշերազգեստ հիշեցնող հանդերձանքով աղջնակին նայելիս, դժվար է հավատալ, որ նա ապագայում դառնալու է ամենաէպատաժային երգչուհիներից մեկը։ Նկարում նաև ուշադրության է արժանի Գագայի մուգ արևայրուքը, որին անգամ Քիմ Քարդաշյանը կնախանձեր։
Բլեյք Լավլին այժմյան ամենաոճային, թանկարժեք ու նրբագեղ հագուստներով ներկայացող դերասանուհիներից մեկն է։ Նա ճաշակ է թելադրում ու նրան կրկնօրինակում են բազմաթիվ մարդիկ։ Բայց իր ավարտական երեկոյի համար նա այնքան էլ հաջող կերպար չէր ընտրել։ Այդ ժամանակ ոճից ու նրբագեղ հագուստներից հեռու աղջնակը՝ ընտրելով վարդագույն և քարերով զարդարված զգեստ ու թագ, վերածվել էր անճաշակ Բարբի տիկնիկի։
Ամենագեղեցիկ, ոճային ու սեքսուալ կանանցից ու արտիստներից մեկը՝ Բեյոնսեն նույնպես սխալվել է ավարտական երեկոյի զգեստի ընտրության հարցում։ Բայց ի տարբերություն Գագայի և Բլեյքի, նա գոնե կարողացել է զգեստի հետաքրքիր կտրվածք ու ձև ընտրել՝ սխալվելով կտորի ու գույների հարցում։