«7-րդ դասարան»․ Քիմ Քարդաշյանը պատանեկան լուսանկար է հրապարակել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Ինստագրամում իր պատանեկության տարիներից լուսանկար է հրապարակել, գրում է Daily Mail-ը։

«7-րդ դասարան»,- լուսանկարին կից գրել է Քիմը:

Լուսանկարում Քիմն առանց դիմահարդարման է, երկար ու ալիքաձև վարսերով։ Նա կրում է սև ժակետ և սպիտակ վերնաշապիկ։

Աղբյուրը նաև հավելում է, որ հրապարակման նույն օրը 39-ամյաաստղը երկրպագուներին ցուցադրել է SKIMS ապրանքանիշի ներքնազգեստի հավաքածուի նմուշներից մեկը։