«Ի՞նչ վեճեր, մեր միջև կիրք է». Վերա Բրեժնևան՝ իր ու Կոնստանտին Մելաձեի հարաբերությունների և ինքնամեկուսացման մասին

Վերա Բրեժնևան հազվադեպ է կիսվում մարդկանց հետ իր անձնական կյանքի մանրամասներով, սակայն երգչուհին բացառություն է կատարել YouTube-ի  «СЛАВА+» շոուի համար։ Նա հարցազրույցի ընթացքում պատմել է, թե ինչպես է անցնում իր, ամուսնու և դստեր՝ Սառայի տնային մեկուսացումը:

Վերան պատմել է նաև, թե ինչպես հարկադիր կերպով տանը մնալն ազդում ամուսնու հետ հարաբերությունների վրա։ «Ես կարող եմ ձեզ մի փոքրիկ գաղտնիք ասել։ Օրը 24 ժամ ինձ հետ լինելը Կոնստանտինի երազանքն էր, այնպես որ նա երջանիկ է: Սառան ուրախ է: Սոնյան, ցավոք, մնաց Ամերիկայում, քանզի չհասցրեց վերադառնալ», – պատմել է Բրեժնևան:

Շատ զույգերի համար կարանտինը հարաբերությունների լուրջ փորձություն է, բայց Վերայի խոսքով, նա և Մելաձեն շատ համերաշխ են։ «Ես այդքան երջանիկ ընտանիք ունեմ: Եվ, ընդհանրապես, մենք վրացի և ուկրաինուհի ենք, ի՞նչ վեճեր, մեր միջև կիրք է», – ասել է Վերան։