«Ի տարբերություն ձեր նախագահի՝ ես փորձում եմ կորոնավիրուսից փրկել աշխարհը»․ Ռիհանան քննադատել է Թրամփին

Հանրահայտ երգչուհի Ռիհանան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հայտնելով, որ երաժշտությամբ զբաղվելու ժամանակ չունի, քանզի զբաղված է «աշխարհը կորոնավիրուսից փրկելով», գրում է Fox News-ը։

Անցյալ ուրբաթ ինստագրամյան ուղիղ միացման ժամանակ երկրպագուն 32-ամյա երգչուհուն հարցրել է՝  երբ է Ռիհանան պատրաստվում թողարկել իր նոր ալբոմը, ինչին ի պատասխան աստղն հայտնել է, որ ի տարբերություն Թրամփի՝ զբաղված է «կորոնավիրուսի դեմ պայքարով»։

«Ի տարբերություն ձեր նախագահի՝ ես փորձում եմ փրկել աշխարհը»,- ասել է երգչուհին։
Վերջերս հայտնի էր դարձել, որ Ռիհանայի Clara Lionel հիմնադրամը 5 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

Հիմնադրամի հայտարարության համաձայն՝ միջոցները կուղղվեն Direct Relief, Partners In Health, Feeding America հիմնադրամներին, Փրկության միջազգային կոմիտեին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19-ի արձագանքման հիմնադրամին և այլ կազմակերպությունների։

Նա նաև համագործակցել է Թվօթերի գլխավոր տնօրեն Ջեք Դորսիի հետ՝ ընտանեկան բռնության զոհերին աջակցելու համար 4,2 միլիոն դոլար նվիրատվություն կատարելով։