Հիլարի Դաֆը կտրուկ ոճափոխություն է արել․ կարանտինը աննկատ չի անցել նրա կողքով

Ինքնամեկուսացման ժամանակ զբաղմունքների տարբերակները անդադար փոփոխվում են։ Խոհարարական վարպետության դասերից և սպորտով զբաղվելուց բացի, սոցցանցերի օգտատերերը սկսել են նաև կտրուկ փոփոխություններ անել իրենց արտաքին տեսքի վրա։

Այդպես անում են ոչ միայն հասարակ մարդիկ, այլև հայտնիները։ Հետևելով մազերի գույնը փոխած Քենդալ Ջեներին, երգչուհի, դերասանուհի Հիլարի Դաֆը ևս որոշել է փոխել մազերի գույնը։ Բայց Հիլարին ավելի հեռու է գնացել ու մազերը ներկել է ոչ թե բնական երանգով, այլ կապույտ։ Նա առաջինն իր ինստագրամյան հետևորդներին է ցույց տվել ստացված արդյունքը։