Նիկոլաս Հայեկ․ «Մարդն առանց ժամացույցի չի կարող լինել պատասխանատու և վստահելի»

«Swatch» բարձրակարգ շվեյցարական ժամացույցների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը 1983 թվականին հիմնել է Նիկոլաս Հայեկը:
Կազմակերպությունը կարողացավ հանրությանը ներկայացնել որակյալ արտադրանք մատչելի գնով: Շատերը կարծում են, որ ընկերության անվանումը նշանակում է «Swiss Watch»՝ շվեյցարական ժամացույց, բայց Նիկոլաս Հայեկը բացատրել է, որ իրականում, այն նշանակում է «Second Watch» ՝ երկրորդ ժամացույց, որը մատչելի է և ենթակա է ամենօրյա օգտագործման:
«Բոլոր ժամանակներում արդիական է լինել պատասխանատու և կազմակերպված։ Ճիշտ կազմակերպել կյանքն օգնում է ժամացույցը։ Ժամացույցը անհրաժեշտություն է և ոճային կերպարի շքեղ լրացում։ Երբեք չեմ սիրել մարդկանց, ովքեր չունեն ժամացույց։ Նկատելով ժամացույցի բացակայությունը՝ ես արդեն վատ կարծիք եմ կազմում զրուցակցիս մասին։ Մարդն առանց ժամացույցի չի կարող լինել պատասխանատու և վստահելի»,- պատմել է Նիկոլաս Հայեկը։
Այսօր «Swatch» կազմակերպության գործադիր տնօրենը Նիկոլաս Հայեկի ժառանգն է՝ Նիկ Հայեկը, ում պնդմամբ՝ կազմակերպությունն արել է ամեն հնարավոր բան շուկայում առաջատար դիրք զբաղեցնելու համար, և հիմա ամենակարևորը բրենդի վարկանիշի պահպանումն է:
Հիշեցնենք, որ աշխարհում ժամացույցների սիրաահարների 35 տոկոսը նախընտրում է «Swatch»: