Դիմահարդարների նոր ֆլեշմոբը

Դիմահարդարները շարունակում են ոգեշնչվել, նույնիսկ տանը նստած և ինքնամեկուսացախ լինելով։ Այսպիսով, ամբողջ աշխարհի գեղեցկության բլոգերները որոշել են անդրադառնալ համաճարակային իրավիճակին և կազմակերպել ինքնաբուխ ֆլեշմոբ՝ պաշտպանիչ դիմակ հիշեցնող դիմահարդարումներով: Նման դիմակները չեն փրկի կորոնավիրուսից, բայց ձանձրույթից փրկվելու հարցում լիովին օգնում են:

Այս մարդկանց համար դիմահարդարումը ոչ միայն ինքնադրսևորման միջոց է, այլև իրենց քաղաքացիական դիրքորոշումն ընդգծելու հնարավորություն: Այս կերպ դիմահարդար բլոգերներն ամբողջ աշխարհում իրենց հետևորդներին կոչ են անում մնալ տանը և հոգ տանել սիրելիների անվտանգության մասին: