Ջոն Լեջենդի 8 միլիոն դոլար արժողությամբ նոր պենթհաուսը (լուսանկարներ)

Երաժիշտ Ջոն Լեջենդը և նրա կինը՝ Քրիսի Թեյգենը Մանհեթենում ձեռք են բերել 8 միլիոն դոլար արժողությամբ երկհարկանի պենթհաուս: Զույգի նոր տունը գտնվում է իրենց մեկ հարկանի պենտհաուսի կողքին, որը նրանք գնել են գրեթե երկու տարի առաջ՝ 9 միլիոն դոլարով:

Պենտհաուսն ունի այն ամենը, ինչ հարկավոր է մեծ քաղաքում հարմարավետ կյանքի համար՝ երկու ննջասենյակ, չորս սանհանգույց, բուխարիով ընդարձակ հյուրասենյակ, բարձր առաստաղներ, հանդերձարան և աշխատասենյակ: