Հայտնի է, թե որոնք են վերջին տասնամյակի ամենատարածված երգերը (տեսանյութ)

Ֆարել Ուիլյամսի Happy երգը առաջատարն է նախորդ 10 տարվա ամենահայտնի երաժշտական ստեղծագործությունների ցանկում: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

Նշվում է, որ վարկանշային աղյուսակը կազմել է BBC մեդիակորպորացիան՝ հաշվի առնելով, թե որքան հաճախ է այս կամ այն կատարումը հայտնվել բրիտանական ռադիո և հեռուստաեթերում:

Երգը «Despicable Me 2» մուլտֆիլմի սաունդրեքն է: Այն բրիտանական հիթ-շքերթների պատմության մեջ իր տարածվածությամբ 8-րդն է:

Երկրորդ տեղն է զբաղեցրել Ադելը (Rolling In The Deep): Այս երգի շնորհիվ բրիտանացի երգչուհին «Գրեմմիի» 3 մրցանակի է արժանացել:

Երրորդ հորիզոնականում է հայտնվել Maroon 5-ի Moves Like Jagger ստեղծագործությունը, որը խումբը կատարել է Քրիստինա Ագիլերայի հետ:

Բացի վերը նշվածներից՝ լավագույն տասնյակում են հայտնվել Daft Punk-ի՝ Ֆարել Ուիլյամսի և Նայլ Ռոջերսի մասնակցությամբ Get Lucky երգը, Ջասթին Թիմբերլեյքի Can’t Stop The Feeling!, Black Eyed Peas խմբի I Gotta Feeling, Մարկ Ռոնսոնի և Բրունո Մարսի Uptown Funk, One Republic խմբի Counting Stars, ինչպես նաև Սի Լո Գրինի Forget You և Kings Of Leon խմբի Sex On Fire կատարումները: