Ռուս աստղերի միասնության նոր ֆլեշմոբը (տեսանյութ)

Ռուս աստղերը մասնակցել են նոր՝ «#РазделеныНоВместе» ֆլեշմոբին, որը տարածվում է Ինստագրամ սոցիալական ցանցում։ Ֆլեշմոբին մասնակցել են Աննա Չիպովսկայան, Մաքսիմ Վիտորգանը, Յուլյա Պերեսիլդը, Էլիզավետա Բոյարսկայան, Մաքսիմ Մատվեևը, Իգոր Վերնիկը, Մարիա Իվակովովան, Նիկիտա Էֆրեմովը, Թիմուր Ռոդրիգեսը, Դարիա Մելնիկովան, Ալեքսանդր Պետրովը և շատ այլ դերասաններ:

Յուրաքանչյուր մասնակից նկարահանել է կարճ հոլովակ և վերջում դրանք միմյանց են միացվել։ Տեսանյութի հիմնական առանձնահատկությունն այն է, որ վերջնական տարբերակում թվում է, որ մասնակիցներից յուրաքանչյուրը հաջորդին է փոխանցում իր կատարած գործողությունը ու բոլորը միմյանց շարունակում են:

https://www.instagram.com/p/B-4Q4I1i-J8/