Ինչպե՞ս հայտնվեց բարձերով չելենջը և ովքե՞ր են դրան մասնակցել

Սոցցանցերը գրավել են բարձով և վերմակով հանգնված մարդիկ։ Այժմ նրանք ստեղծում են նորաձև լուքեր՝ առանց իրենց զգեստապահարանի իրերի օգտագործման: Այդ նոր տենդենցի դրդապատճառը ինքնամեկուսացումն է, որի մեջ հիմա հայտնվել է ողջ աշխարհը՝ հանուն կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի։ Այս նոր չելենջը Ինստագրամում կարելի է գտնել #PillowChallenge կամ #QuarantinePillowChallenge հեշթեգերի տակ:

Նոր ֆլեշմոբի մասնակիցները մերկ մարմնի վրա բարձեր են դնում, դրանք կապում գոտիով և արդյունքում ստանում կարճ զգեստ։ Մնում է կերպարը լրացնել կոշիկներով, պայուսակով, դիմահարդարմամբ և լուսանկարվել, այնպես կարծես ինչ-որ լուրջ միջոցառման ես մասնակցում։ Սակայն երբեմն, կոկտեյլային կարճ հագուստի փոխարեն, մարդիկ երեկոյան ոճն են ընտրում և վերմակներից և անկողնային ծածկոցներից ստանում երկար զգեստներ։

Ֆլեշմոբը գործարկվել է մեկ շաբաթ առաջ, բայց արդեն դրա մասնակիցների թիվը Ինստագրամ մոտենում է 100 հազարի: Գաղափարի հեղինակները երկու շվեդ բլոգերներ են, որոնք Ինստագրամում հանդես են գալիս @stylebynelli և @myforteisfashion մականուններով։ Ապրիլի 5-ին նրանք իրենց կապույտ և վարդագույն բարձերով լուսանկարները տեղադրեցին սոցիալական ցանցում ու հորդորեցին մարդկանց հետևել իրենց օրինակին: Ռուսաստանի հայտնիները արդեն բազմաթիվ լուսանկարներ են հրապարակել, իսկ մենք սպասում ենք մեր հայ հայտնիների մասնակցությանը։

Երգչուհի Օլգա Օրլովան

Գեղասահորդուհի Ադելինա Սոտնիկովան

Երգչուհի Էրիկա Հերցեգը

Հաղորդավարուհի Քսենյա Բորոդինան դստեր հետ

Բլոգեր Մարիա Պոգրեբնակը