Մարիա Կոժևնիկովան ամենասեքսուալ ու գեղեցիկ դերասանուհիներից է։
Սակայն Մարիայի քաշը կտրուկ ավելացել էր, երբ նա հղի էր իր առաջնեկով։ Սլացիկ կազմվածքով նրբագեղ գեղեցկուհին, ով կշռում էր 48-53 կգ, դարձավ 92 կգ։
Դերասանուհին շատ էր բարդույթավորվում իր տեսքից և անգամ չէր լուսանկարվում։ Նրան քննադատում էր անգամ ամուսինը։
Մարիան ծննդաբերությունից հետո չնիհարեց։ Բայց մեկնելով Տոկիո հանգստի՝ նա գտավ նիհարելու հոյակապ միջոց, որի շնորհիվ վերադարձրեց իր շքեղ կազմվածքը։
Մարիան լրագրողներին պատմել է իր սիրելի դիետայի մասին։
Ճապոնական դիետայի ընթացքում արգելվում է օգտագործել որոշ մթերքներ.
1. Աղ, որը դժվարեցնում է օրգանիզմից ջրի հեռացումը:
2. Ցորենի հաց և հացաբուլկեղեն։ Արգելվում են բոլոր տեսակի քաղցրավենիքները։
3. Ալկոհոլ, որը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և խոչընդոտում օրգանիզմից տոքսինների հեռացմանը:
4. Շաքար։Այն աղբյուր է սովորական ածխաջրերի առաջացման համար, որոնք արագորեն օրգանիզմում վերածվում են ավելորդ քաշի:
Ճապոնական դիետան հիմնված է մրգերի և բանջարեղենների (բացի քաղցր մրգերից՝ բանան, թուզ, խաղող), պանրի, ձկան և մսի վրա: Արգելվում է ուտել քնելուց 4 ժամ առաջ։
Դուք կարող եք օգտագործել այս մթերքներն այնքան, որքան կուզի ձեր սիրտը։ Դրանք չեն գիրացնի ձեզ։
Ճապոնական դիետան կարելի է պահել 1-2 ամիս։
Արդյունքը կհիացնի ձեզ։