Լիլի Քոլինզն առաջին անգամ սիրելիի հետ լուսանկար է հրապարակել

Հայտնի դերասանուհի Լիլի Քոլինզի և ռեժիսոր Չարլի Մաքդաուելի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2019-ի ամռանը: Պապարացիները մի քանի անգամ հրապարակել էին նրանց ընդհանուր նկարները համացանցում, որտեղ սիրահարները միասին ժամանակ էին անցկացնում՝ վայելելով միմյանց ընկերակցությունը: Սակայն Լիլիի ինստագրամյան էջում նրանք դեռ չունեին պաշտոնական համատեղ լուսանկար, սա առաջինն է: «Մեր առաջին և, բարեբախտաբար, ոչ վերջին համատեղ լուսանկարը», – հրապարակմանը կից գրել է Քոլինսը: