Հայտնի երգչուհի Սիարան երեքշաբթի Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն ու ամուսինը՝ ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ խաղացող Ռասել Ուիլսոնը բացահայտում են իրենց ապագա երեխայի սեռը, գրում է Daily Mail-ը։
34-ամյա երգչուհին նախքան պայթուցիկները պայթեցնելը երկու երեխաներին հարցնում է՝ ինչ են ցանկանում՝ քո՞ւյր, թե՞ եղբայր։
Երգչուհու 5-ամյա որդին մոր հարցին ի պատասխան վանկարկում է․ «Եղբայր»։
Ապա զույգը պայթեցնում է պայթուցիկները, որից կապույտ ծխի ամպ է բարձրանում՝ մատնանշելով, որ զույգը տղա է ունենալու։ Ուրախալի լուրը բացահայտելուց հետո «Գրեմիի» մրցանակակիր երգչուհին սկսում է պարել։
Սիարան և Ռասել Ուիլսոնն ամուսնացել են 2016 թվականի հուլիսին։ Զույգի դուստրը ծնվել է 2017 թվականին։ Սիարան ևս մեկ որդի ունի․ երեխայի հայրը ռեփ կատարող Future-ն է։