Բշտիկներն ու կորյակներն սովորաբար ասոցացվում են դեռահասության շրջանի և հորմոնալ տատանումների հետ, սակայն խնդիրն այն է, որ դրանց առաջացումը որևէ կապ չունի տարիքի հետ, ուստի նման խնդիրներ կարող են առաջանալ յուրաքանչյուրի մաշկին ՝ դառնալով շատ տհաճ «անակնկալ»:
Նմանատիպ խնդիրներից ազատվելը երբեմն բավական դժվար է լինում, իսկ համապատասխան դեղամիջոցները հաճախ նաև մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում, սակայն բնությունը, բարեբախտաբար, մարդկությանը տվել է անհրաժեշտ բոլոր բաղադրիչները տարատեսակ բորբոքումներից ազատվելու և առողջ, հարթ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն ժողովրդական դեղամիջոցները, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել բշտիկներից ու մաշկային նմանատիպ այլ խնդիրներից:
- 2 ճաշի գդալ եղինջի տերևներին ավելացնել մի բաժակ օղի և 10 օր թրմել մութ տեղում։ Պատրաստի լոսյոնն օգտագործել օրական երկու անգամ լվացվելուց հետո մաշկին քսելու համար։
- Կես կիտրոնի հյութը քամել, ավելացնել մի բաժակ գոլ ջուր ու լավ խառնել։ Ստացված հեղուկն օգտագործել որպես լոսյոն։
- Կեչու կեղևը մանրացնել, ավելացնել եռման ջուր (5:1 հարաբերակցությամբ), այնուհետև թրմել 8 ժամ և քամել։ Ստացված թուրմը կարելի է կիրառել ինչպես մաշկը մաքրելու, այնպես էլ թրջոցներ դնելու համար։
- 3 ճաշի գդալ կեչու բողբոջներին ավելացնել կես բաժակ օղի, մեկ շաբաթ թրմել մութ տեղում, այնուհետև քամել։ Ստացված լոսյոնն օգտագործել յուղոտ ու խնդրահարույց մաշկը պարբերաբար մաքրելու համար։
- Թարմ դդումը քերիչով մանրացնել, ստացված խյուսը դնել մաշկի բորբոքված հատվածներին ու թողնել 15 րոպե։
- Կարտոֆիլը մանր քերիչով մանրացնել, խյուսը քսել մաքուր մառլային (մի շանի շերտ), այնուհետև դնել կոմպրեսը մաշկի խնդրահարույց հատվածներին ու թողնել 20-30 րոպե։
Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ բշտիկները ոչ միշտ են լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող են պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել մաշկաբանին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մաշկային խնդիրներից առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: