Պրիանկա Չոպրան օրեր առաջ կիսվեց լրագրողների հետ իր բոլոր մտահոգություններով, խնդիրներով՝ նշելով, որ իր կյանքում հիմա շատ անհաջող շրջան է։
36-ամյա Պրիանկան և 25-ամյա Նիկ Ջոնասն արդեն երկար ժամանակ է, ինչ ամուսնացած են, բայց շատ երկրպագուներ շարունակում են քննադատել զույգի հարաբերությունները։
Շատերն են պնդում, որ Նիկը երբեք չէր կարող անկեղծ սիրահարվել իրենից 11 տարի մեծ կնոջ, և Պրիանկայի հետ նա ամուսնացել է շահադիտական նպատակներով։
Պրիանկան, իհարկե, չի հավատում այս շշուկներին, սակայն դրանք շատ են տխրեցնում գեղեցկուհուն։
Պրիանկան լրագրողներին խոստովանել է նաև, որ շատ հիասթաված է իր նախկին ամենամտերիմ ընկերուհուց՝ Մեգան Մարքլից։
Չոպրայի և Մարքլի հարաբերությունները լարվեցին, երբ Մեգանը հրաժարվեց ներկա գտնվել Նիկ Ջոնասի և Պրիանկայի հարսանեկան արարողությանը։
Հիմա Նախկին ընկերուհիները չեն շփվում միմյանց հետ։
Չոպրան նաև կիսվեց լրագրողների հետ՝ բացահայտելով, որ Նիկը ցանկանում է ապագայում դառնալ նախագահ։