Բիլլի Այլիշի հայտնի երգը Սիրուշոյի կատարմամբ՝ փոփոխված տարբերակով

Հայտնի երգչուհի Սիրուշոն իր Ինստագրամի էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում կատարում է Բիլլի Այլիշի հիթ դարձած «When the party’s over» երգը։
Սիրուշոն երգի երաժտության հետ որոշակի փոփոխություններ է կատարել և այն ներկայացրել է իր տարբերակով։ Կատարումը անտարբեր չի թողել երգչուհու ինստագրամյան հետևորդներին, ովքեր տեսանյութի մեկնաբանության բաժնում իրենց հիացմունքն են հայտնել։

«Այս ընթացքում երաժշտական փորձարկումներ եմ անում.. պարզապես հաճույքի համար, հնչյուններ խառնում, փորձում ծանոթ երգերին անդրադառնալ անծանոթ կողմերից։
Այս մեկը կիսեմ ձեզ հետ )…»,- հրապարակումը մեկնաբանել է Սիրուշոն։

Նշենք որ այս օրերին, ինչպես շատ շատերը, երգչուհին ամուսնու՝ Լևոն Քոչարյանի և որդիների՝ Ռոբերտի և Միքայելի հետ միասին գտնվում է ինքնամեկուսացման մեջ։

https://www.instagram.com/tv/B-7lChhplQ_/?utm_source=ig_web_button_share_sheet