Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը լուսանկարվել է հեղինակավոր Vogue ամսագրի համար։ Աստղի լուսանկարներն ու հարցազրույցները տեղ են գտել ամսագրի պաշտոնական կայքում։
Ֆոտոշարքում Սթոունը ներկայացել է էլեգանտ կերպարներով։ Բացի այդ, դերասանուհին լուսանկարվել է մինի-շորտով և արձակած կոճակներով սև վերնաշապիկով։
Սթոունը նաև անկեղծ հարցազրույց է տվել՝ պատմելով, որ օգտվում է ծանոթությունների հավելվածից։ Դերասանուհին նշել է նաև, որ թեև 62 տարեկան է, բայց մինչ օրս միայնակ է։
Աստղը նաև պատմել է 2001 թվականին տարած կաթվածին հաջորդած ծանր ժամանակաշրջանի մասին։ Սթոունը նշել է, որ չի հիշել իր ծանոթների մի մասին, չի կարողացել խոսել և վատ է տեսել։ Վերականգնման համար նրան երկու տարի է անհրաժեշտ եղել։