Անաստասիա Րեշետովան ցույց է տվել, թե ինչպես է «ծերանում» երկրում սահմանված կարանտինի ընթացքում

24-ամյա Անաստասիա Րեշետովան իր ու հետևորդների տրամադրությունը բարձրացրել է ինքնամեկուսացման պայմաններում նկարահանած իր տեսանյութով։ Մոդելն Ինստագրամի իր էջում հրապարակել է զվարճալի հոլովակ, որը շատ է դուր եկել իր հետևորդներին ու նրանք գնահատել են գեղեցկուհու հումորի զգացումը։

Անաստասիան իր հոլովակում մարմնավորել է երեք տարբեր կերպարներ: Նա ցույց է տվել, թե ինչպես է «փոխվում» երկրում սահմանված կարանտինի ընթացքում: Տեսանյութում Անաստասիան «անցել է» հասունացման երեք փուլ ու աղջնակից վերածվել ծեր կնոջ։ Ինստադիվան տխրում է կորցրած ժամանակի պատճառով: «Երբ կարանտինը շատ երկար տևեց», – տեսանյութին կից գրել է Անաստասիան: