Արքայազն Հարրին շատ սիրավեպեր է ունեցել, սակայն Էլլի Գոլդինգը նրա համար յուրահատուկ նշանակություն ուներ։
Գոլդինգը խոստովանում է լրագրողներին, որ արքայազնը պատրաստվում էր իրեն առաջարկություն անել, սակայն իրենց ճանապարհին կանգնեց Մեգան Մարքլը։
Չնայած Հարրիի դավաճանությանը ու իրենց բաժանությանը՝ Էլլին ու արքայազնը միմյանց հետ լավ հարաբերություններ պահպանեցին։ Հարրին անգամ երգչուհուն հրավիրել էր իր և Մեգանի հարսանեկան արարողությանը, բայց մերժում էր ստացել։ Գոլդինգն իր մերժումը արդարացրել էր՝ ասելով, որ այդ ժամանակ իր վերքերը դեռ չէին սպիացել։
Ամիսներ առաջ Գոլդինգը հայտարարեց իր և միլիոնատեր Գասպար Ջոպլինգի ամուսնության մասին։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ երգչուհին հրավիրել է նաև իր նախկին սիրեցյալին՝ արքայազն Հարրիին և նրա կնոջը՝ Մեգանին։
Դեռ պարզ չէ՝ ինչպես կարձագանքի այդ հրավերին զույգը, բայց Էլլին լրագրողներին խոստովանել է, որ շատ կհիասթափվի, եթե մերժում ստանա թագավորական ընտանիքի կողմից։