Քայլի Ջենների հարմարավետ, բայց գրավիչ կերպարը

Թվում է, թե տնային մեկուսացման ռեժիմը չի ազդել Քայլի Ջենների վրա: Երիտասարդ միլիարդատիրուհին, ինչպես նախկինում, իր ժամանակի մեծ մասը նվիրում է իր դստերը՝ Սթորմիին։ Նրանք իրենց օրն անցկացնում են միասին:

Իր բակում զբոսնելու համար Քայլին նախընտրում է սպորտային ոճը: Նրա վերջին լուսանկարներից մեկը միանշանակ համապատասխանում է հարմարավետության ու ոճի բոլոր կանոններին։ Աստղը ընտրել էր մոխրագույն մոնոխրոմ հավաքածու, որը բաղկացած էր երկարաթև բլուզից և լեգինսից, իսկ Nike Air Jordan 1 Hight սպորտային կոշիկները լրացնում էին նրա լուքը։