Երեք պատճառ, որոնք խանգարում են ձեզ նիհարել

Ավելորդ քաշը կարող է կապված չլինել չափից շատ ուտելու կամ սպորտով չզբաղվելու հետ: Երբեմն դրա պատճառը սխալ աշխատող հորմոններն են: Ահա, թե ինչպես դրանք կարող են ազդել ձեր առողջության և ավելորդ քաշից ազատվելու անկարողության վրա:

Դուք շատ շաքար եք ուտում
Լեպտինը հագեցվածության հորմոնն է: Նորմալ իրավիճակում այն օգնում է ձեզ վերջացնել կերակուրը և պատառաքաղը վայր դնել: Այս հորմոնը արտադրվում է ճարպային բջիջների միջոցով, և ուղեղին տալիս ազդանշան, որ օրգանիզմը հագեցել է։ Բայց ի՞նչ է պատահում, եթե չափազանց շատ ֆրուկտոզա եք սպառում (այն մեծ քանակությամբ առկա է մրգերի և շատ վերամշակված սննդի մեջ): Լյարդը ժամանակ չունի ֆրուկտոզայի էներգիայի վերամշակման համար, և այն վերածվում է ճարպի: Ավելի շատ շաքար՝ նշանակում է ավելի շատ ճարպ։ Պետք չէ չարաշահել մրգերի և հատկապես արագ սնունդի օգտագործումը:

Դուք սթրեսի մեջ եք
Սթրեսի հորմոն կորտիզոլը հաճախ դժվարացնում է նիհարելու ընթացքը: Դրա բարձր մակարդակը ստիպում է մարմնին արյան մեջ եղած շաքարը վերածել ճարպի և դրանով իսկ ավելացնել ճարպային պաշարները: Մարմնի այս հատկությունը մեզ է հասել մեր նախնիներից: Ամենալավ բանը, որ կարող եք անել ՝ հնարավորինս քիչ անհանգստանալն է, և ձեր սուրճի սպառումը նվազեցնել։

Բարձր էստրոգենը խանգարում է ինսուլինին
Այս սեռային հորմոնի բարձր մակարդակը նույնպես ազդում է քաշի վրա: Էստրոգենը սերտորեն կապված է ինսուլինի արտադրության հետ, ինչը նորմալացնում է արյան մեջ պարունակվող շաքարի մակարդակը: Առողջ վիճակում ենթաստամոքսային գեղձը արտադրում է ճիշտ քանակությամբ ինսուլին, իսկ բարձր էստրոգենի դեպքում՝ գործընթացը խաթարվում է: Արդյունքում մկաններն ու լյարդը ստանում են քիչ գլյուկոզա, և դրա մեծ մասը վերածվում է ճարպի: Դրանից խուսափելու համար սննդաբանները խորհուրդ են տալիս մի փոքր կրճատել մսի ընդունումը և ուտել ավելի շատ մանրաթելերով հարուստ սնունդ: