Շերոն Սթոունը ցույց է տվել՝ ինչպես է իր ռուս տատիկի բաղադրատոմսով ուտեստ պատրաստում (լուսանկար, տեսանյութ)

Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը Ինստագրամ սոցկայքի իր էջում հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ ցույց տալով՝ ինչպես է ռուս տատիկի բաղադրատոմսով իր սիրելի ուտեստը պատրաստում:

Սթոունը կիսվել է նաև իր խոհարարական գաղտնիքներից մեկով:
«Գաղտնինքն այն է, որ անհրաժեշտ է մի փոքր շոկոլադ ավելացնել»,- անկեղծացել է 62-ամյա դերասանուհին։

Այն ընթացքում, երբ աստղային շիկահերը ընթրիք է պատրաստել, հետին պլանում հայտնվել է կրտսեր որդին, որը սպասքն է լվացել։ Տեսանյութում մայր ու որդի տնային հարմարավետ հագուստ են կրում և հանգիստ երաժշտության ներքո իրենց գործն են անում։

Տեսանյութի վերջում Սթոունը հետևորդներին մաղթում է, որ չտխրեն կարանտինի ժամանակ։
Տեսանյութը մոտ 441 000 դիտում և հազարավոր մեկնաբանություններ ու հավանումներ է հավաքել։

https://www.instagram.com/p/B_B5j61p4zs/?utm_source=ig_web_button_share_sheet