«Նախապես պատրաստվում եմ ադեկվատ սկեսուր լինել»․ Անաստասիա Րեշետովա

Ռեփեր Տիմատիի ու Անասասիա Րեշետովայի որդին՝ Ռատմիրը դարձավ վեց ամսական։ Մոդելն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է որդու լուսանկարով ու դրան կից գրառում կատարել։

«Վեց ամսական… Սա լուրջ տարիք է: Ժամանակը այնքան արագ է թռչում, որ հավանաբար մի փոքր կանցնի և արդեն կպատրաստվի ամուսնանալ: Եվ ահա, դատելով հաղորդագրություններից, արդեն հերթ է գոյացել, աղջիկներ: Դուք պատկերացում չունեք, թե ինչեր են գրում ինձ: «Ես սիրահարվեցի ձեր որդուն ու կսպասեմ, մինչև նա մեծանա»: Ընդհանրապես, պետք է համակերպվել այն փաստի հետ, որ աղջիկներին վերջ չի լինելու: Նախապես պատրաստվում եմ ադեկվատ սկեսուր լինել», – լուսանկարին կից գրել է Անաստասիան։