«Լավագույն տղամարդը, որի մասին աղջիկները կարող են երազել»․ Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի որդու նոր լուսանկարները

Դերասան Մովսես Երեմյանի և պարուհի, դերասանուհի Աննա Սիմոնյանի որդին՝ Անրին, արդեն մեկ ու կես տարեկան է։ Ծնողներն ինստագրամյան իրենց էջերում պարբերաբար հրապարակում են երեխայի լուսանկարները։

Աննան Անրիի նոր լուսանկարներն է հրապարակել իր միկրոբլոգում և կից թողել հետևյալ մեկնաբանությունը․ «Երբ որդի ունեք։ Նա շուտով դառնալու է լավագույն տղամարդը, որի մասին աղջիկները կարող են երազել»։

Հիշեցնենք, որ Մովսեսն ու Աննան իրենց որդու հետ միասին բնակվում են ԱՄՆ-ում։ Աննան տեղի հայկական հեռուստաալիքներից մեկում աշխատում է որպես հաղորդավարուհի։