«Դա ինձ մոտ առաջացնում է ծիծաղ ու խղճահարություն». Արմինկան կարանտինի և սոցցանցային ակտիվության մասին

Արտակարգ դրության այս օրերին շատերը մեծ ակտիվություն են ցուցաբերում սոցիալական ցանցերում։ Երգչուհի Արմինկան, ով վերջին շրջանում առավել պասիվ էր իր միկրոբլոգում, Ինստագրամի իր էջում անդրադարձել է շատերի կողմից դրսևորվող չափազանց մեծ ակտիվությանը։

«Երբ տեսնում եմ, թե դժվարին էս ժամանակաշրջանում «ինքնաբավ» ու «կայացած» մարդկանց մի զգալի բանակ, ինչպես է սոցցանցերում խուճապի մատնված, անդադար տեղադրում իր բոլոր «տաղանդներ»-ը բացահայտող ֆոտոներ ու վիդեոներ (իսկ բոլորին հայտնի է, թե մարդն ինչ տեսակ է բացահայտվում նեղության մեջ), ակնհայտորեն սարսափելով թեկուզ մի օր առանց ուշադրության մնալու փաստից, դա ինձ մոտ առաջացնում է ծիծաղ ու խղճահարություն…
Տպավորություն է, որ էդպիսիք լայվ եթերում չեն միայն, երբ քնած են»,- գրել է երգչուհին։

Հիշեցնենք, որ Արմինկան 2016 թվականից ի վեր բնակվում է ԱՄՆ-ում։