«Քո չտես լինելը, չպիտի ինձ սահմանափակի»․ Սիրուն Մինասի նոր լուսանկարներն ու գրառումը

Բժշկուհի և Women’s Club հումորային նախագծի մասնակից Սիրուն Մինասը իր ինստագրամյան էջում լուսանկարների նոր շարք է հրապարակել, որոնցում մոտոցիկլ է վարում։

«Ով ա տեսել աղջիկը ըտենց բան անի։ Քո չտես լինելը, չպիտի ինձ սահմանափակի։ Ամենահաճախ լսվող արտահայտությունը, եթե աղջիկ ես ծնվել։ Բախտս բերել է, որ ընտանիքում դա երբեք չեմ լսել ու փոքրուց գիտեի, որ կարող եմ անել ու հասնել ամեն ինչի, միայն թե 1. Աստծո օրենքներին դեմ չլինի, 2. Շրջապատիս մարդկանց վնաս չհասցնի։ Ամենակարևորը 80 տարեկանում թոռանս հետ նստած կյանքս պատմելուց ուզում եմ պատմեմ հետաքրքիր ու ոգևորող կյանքիս մասին, այլ ոչ թե ափոսոսանքներիս»,- լուսանկարներին կից գրել է Սիրունը։