Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ծննդյան տարեդարձը չի նշի ավանդական արքայական հրացանազարկերով, քանի որ կարծում է, որ դա ճիշտ չի լինի կորոնավիրուսի համավարակի ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով արքայական աղբյուրը։
Թագուհին 94-ամյա հոբելյանը կնշի ապրիլի 21-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ Բուքինգհեմյան պալատը տոնական իրադարձության առթիվ հայտարարություն կանի լրատվամիջոցների համար, սակայն շնորհավորանքները, անձնական տեսազանգերն ու հեռախոսազանգերը չեն հանրայնացվի:
Բուքիգհեմյան պալատը հաստատել է նաև, որ հունիսի կեսերին անցկացվող ավանդական շքերթը, որով նշվում է թագուհու ավանդական ծննդյան արարողությունը, տեղի չի ունենա։
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից Մեծ Բրիտանիայում մահացել է ավելի քան 15 000 մարդ։