Ջերմ գրկախառնություն ու համբույրներ․ Լուսինե Թովմասյանի և ամուսնու ռոմանտիկ լուսանկարները

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը ֆեյսբուքյան և ինստագրամյան իր էջերում հրապարակել է իր և ամուսնու լուսանկարները, որոնք արվել են Իտալիայում։

«Մեր երկուսից` ես շատ ավելի թույլ եմ ` շուտ բռնկվում եմ, շուտ սթրեսի և խուճապի եմ մատնվում, բայց ասեմ, որ միևնույն ժամանակ միանգամից և հեշտությամբ վերադառնում եմ իմ նորմային: Համենայն դեպս նրա մոտ շատ հեշտ է ստացվում յուրաքանչյուր ինձ համար անելանելի իրավիճակից դուրս բերելը: Կարևորը զգալ միմյանց և իմանալ թույլ կողմերը և դրանք էլ ավելի ուժեղացնել»,- լուսանկարներին կից գրել է Լուսինե Թովմասյանը: