Ո՞րն է Հեյլի Բիբերի անսահման երջանկության պատճառը

Հեյլի Բիբերի ավագ քույրը՝ 27-ամյա մոդել Ալայա Բոլդուինը, ուրբաթ օրը հայտարարել է, որ ինքն ու իր ամուսին Էնդրյու Արոնոուն սպասում են իրենց դստերը: Ենթադրվում է, որ երեխան կծնվի օգոստոսին: Նա կլինի Ալայայի և նրա ամուսնու առաջնեկը:

Ալայան իր Ինստագրամում կիսվել է հուզիչ լուսանկարով: Հեյլին այս լուսանկարը մեկնաբանել է լաց լինող ու հուզված էմոջիներով ու գրել․ «Իմ զարմուհին, ես ուրախությունից բաղավում եմ»։ Դրանից հետո նա իր ինստագրամյան էջում տեղադրել է քրոջ լուսանկարը ու գրել. «Ես մորաքույր եմ դառնալու»: