Հինգ մթերք, որոնք բարելավում են ուղեղի աշխատանքը

Ընկույզ

Ընկույզը պարունակում է ուղեղի համար հարմար անհրաժեշտ մելատոնին, մագնեզիում, omega-3: Այս նյութերը օգնում են բարձրացնել տեղեկատվության ընկալման արագությունը, բարելավել հիշողությունը և ուղեղի այլ կարևոր ճանաչողական գործառույթները: Ընկույզը պարունակում է նաև ուղեղը խթանող վիտամին E:

Հապալաս

Մի բուռ հապալասը կարող է մեր մարմնին ապահովել հակաօքսիդանտներով և ազատում ազատ ռադիկալներից։ Ազատ ռադիկալները վտանգավոր են ուղեղի համար, քանի որ դրանք կարող են առաջացնել այսպես կոչված օքսիդացնող սթրես իսկ դա իր հերթին, կարող է հիմք դառնալ մտավոր հետամնացության զարգացման համար: Ձեր ուղեղի աշխատանքը խթանելու համար, մի մոռացեք հաջորդ անգամ հապալաս ավելացնել բնական մածունին, ձեր նախընտրած շիլային մեջ:

Մուգ շոկոլադ

Ընտրեք բնական մուգ շոկոլադ, քանզի այն ոչ միայն վնասակար չէ, այլև օգտակար է մարմնի համար: Կակաոյի հատիկները պարունակում են անտոցիանին և ֆլավանոլ, որոնք բարելավում են արյան անոթների աշխատանքը և մեծացնում արյան հոսքը դեպի ուղեղ: Սա թույլ է տալիս ուղեղին «ուրախանալ» և ավելի արդյունավետ աշխատել, ինչպես նաև բարելավում է հիշողությունը:

Ձուկ

Ձեր ուղեղը սահուն պահելու համար ձեր սննդակարգում ներառեք օմեգա 3-ի պարունակությամբ և բարձր յուղայնությամբ ձուկ: Դա կարող է լինել խեկ, թունա, սաղմոն, սկումբրիա, սարդինա և այլ ծովային ձկներ: Omega-3 թթուները շատ օգտակար են ամբողջ մարմնի համար, քանի որ դրանք կանխում են սրտանոթային հիվանդությունների զարգացումը և ապահովում ճիշտ նյութափոխանակություն: Մեր ուղեղը օմեգա 3-ի շնորհիվ գործում է շատ ավելի լավ և արդյունավետ:

Ձու

Ձուն պարունակում է B վիտամինների մեծ քանակ, որոնք կարևոր դեր են խաղում մեր ուղեղի առողջության համար: Մասնավորապես, այդ վիտամինները կանխում են տարեցների մոտ մտավոր հետամնացության զարգացումը, իսկ երիտասարդ տարիքում նրանք բարելավում են հիշողությունը և օգնում ավելի լավ կենտրոնանալ: Ըստ մասնագետների, B12 և B9 վիտամինների պակասը (ֆոլաթթու) մեծացնում է դեպրեսիայի ռիսկը և զրկում ուղեղը էներգիայից: