Բազմաթիվ հայտնիներ արդեն միացել են կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարին: Օրինակ՝ շատ երաժիշտներ այս հանգստյան օրերին մասնակցում էին Together At Home բարեգործական համերգին: 36-ամյա Միլա Կունիսը և 42-ամյա Էշթոն Քաթչերը ևս անգործ չեն նստել, պարզապես նրանք որոշեցին մարդկանց աջակցել ոչ թե երգով, այլ գինով:
Երեկ ցանցում հայտնված տեսանյութում զույգը հայտարարեց իրենց ու Battle Creek Vineyards winery-ի համագործակցության մեկնարկի մասին։ Դերասանները ներկայացրեցին իրենց սեփական «Կարանտինային գինին», որի վաճառքից ստացված հասույթի 100% -ը նվիրաբերվելու է տարբեր բարեգործական կազմակերպություններին, որոնք ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարում:
https://www.instagram.com/p/B_LzCJkHza2/?utm_source=ig_embed