Իրինա Շեյքի և Բրեդլի Կուպերի ամուսնալուծությունից հետո աստղերի միլիոնավոր երկրպագուները քննադատություններով ու վիրավորանքներով հեղեղեցին Լեդի Գագայի ինստագրամը՝ մեղադրելով նրան զույգի բաժանության մեջ։
Հիշեցնենք, որ Իրնա Շեյքը լքել է Կուպերին՝ կակսածելով նրան դավաճանության մեջ։
Լեդի Գագան լրագրողներին պատմել է, որ այս սկանդալի պատճառով նա հետաձգել է իր համերգային շրջագայությունն ու որոշել է որոշ ժամանակ անցնել ընդհատակ։
Լեդի Գագայի մայրը որոշել է լրագրողների հետ զրույցում բացահայտել այս սկանդալի մեղավորին և խնդրել է երկրպագուներին, որպեսզի հանգիստ թողնեն իր դստերը։
Լեդի Գագայի մայրն ասել է․ «Յուրաքանչյուր ընտանեկան սկանդալում մեղավոր է տղամարդը։
Այս բոլոր խնդիրներն առաջացել են Կուպերի պատճառով։ Ճիշտ է նա հասուն տղամարդ է և իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե որ կնոջ հետ է ցանկանում ապրել, սակայն նրա որոշման համար պետք չէ մեղադրել իմ դստերը»։
Գեղեցկուհու մայրն այս հայտարարությամբ գրեթե հաստատել է Բրեդլիի և Լեդի Գագայի սիրավեպը։ Բայց նրա այս խոսքը չի հանգստացրել կատաղած երկրպագուներին, ովքեր պայքարում են, որպեսզի աստղային զույգը միանա, իսկ Լեդի Գագան հեռու մնա նրանց ընտանիքից։