Ինչու՞ է Վերա Բրեժնևան շնորհակալություն հայտնում կորոնավիրուսի համավարակի համար

Երգչուհի Վերա Բրեժնևան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով ու դրան կից գրառում արել՝ անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի առաջացրած խնդիրներին և հույս հայտնել, որ մարդիկ կկարողանան դիմակայել։

«2017-ի լուսանկար է: Եվ հիմա այն ավելի արդիական է, քան երբևէ: Կարանտինի ընթացքում ավելի ուժեղ սկսեցի զգալ սերը, բարեկամությունը, անկեղծ վերաբերմունքը ինքդ քո և նյուսների հանդեպ: Դրա համար շատ ուրախ եմ: Ասես ավազն իջել է ջրի հատակը, ինչպես Վենետիկում, և ամեն ինչ տեսանելի է դարձել: Ամեն օր ավելի ու ավելի շատ եմ լցվում երախտագիտությամբ այս դժվար ժամանակահատվածի համար: Մաղթում եմ, որ բոլորս դիմակայենք: Ի վերջո, ցանկացած ճգնաժամի դեպքում կարևորը մարդ մնալն է»,- գրել է Վերան։