Օքսանա Սամոյլովան զվարճալի տեսանյութ է հրապարակել

Համատարած տնային մեկուսացումը ստիպում է մարդկանց ավելի շատ ուտել ու քիչ շարժվել։ Այդ իրավիճակի մասին իր ուրույն պատկերացումն ունի Օքսանա Սամոյլովան, ով այս ողջ ընթացքում իր ու ռեփեր Ջիգանի չորս երեխաների հետ գտնվում է տնային մեկուսացման մեջ։

Օքսանան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է զվարճալի տեսանյութով, որում իր կրտսեր դուստրը՝ Մայան սեղանի շուրջ նստած քնում է, բայց չի դադարում ուտել։ «Մենք բոլորս էլ հիմա մի փոքր Մայա ենք»,- տեսանյութին կից գրել է Օքսանան։