Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին համարվող Քայլի Ջենները կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինային օրերն անցկացնում է դստեր՝ 2-ամյա Սթորմիի հետ, հայտնում է Daily Mail պարբերականը։
Երկուշաբթի միլիոնավոր հետևորդներ ունեցող աստղը Ինստագրամ սոցկայքի իր էջում երկրպագուների հետ Սթորմիի լուսանկարով էր կիսվել՝ «բողոքելով», որ դուստրը շատ արագ է մեծանում։
«Փոքրիկս այնքան արագ է մեծանում»,-հրապարակմանը կից գրել է Ջենները և երկու լացող էմոջի տեղադրել։
22-ամյա միլիարդատիրուհին մեկուսացման օրերն իր մայրիկի՝ Քրիս Ջենների՝ Կալիֆորնիայում գտնվող 12 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատանն է անցկացնում։