Քիմ Քարդաշյանն իր ավարտական երեկոյից լուսանկար է հրապարակել, որտեղ մոր՝ Քրիս Ջենների հետ է (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ավարտական երեկոյից լուսանկար է հրապարակել, որտեղ մոր՝ 64-ամյա Քրիս Ջենների հետ է, գրում է Daily Mail-ը։

39-ամյա իրապատում շոուի աստղը լուսանկարը հրապարակել է իր և մոր նոր օծանելիքի գովազդային արշավի շրջանակում։

1996 թվականին արված լուսանկարում Քիմը մուգ դիմահարդարմամբ և բարձր ու տոնական սանրվածքով է։ Այդ տարի Քիմն ավարտական երեկույթին ներկայացել էր ամերիկացի հայտնի երգիչ, հանգուցյալ Մայքլ Ջեքսոնի եղբորորդու՝ Թի Ջեյ Ջեքսոնի հետ։

Քիմն իր անձնական էջում լուսանկարներ է հրապարակել իր մոր հետ օծանելիքի գովազդային ֆոտոշարքից։

KKW x Kris օծանելիքը զույգի առաջին համատեղ բույրն է, որը, ըստ կայքի, նշանավորում է «մոր և դստեր միջև անվերապահ սերը»։

Օծանելիքի մեկ սրվակը վաճառվում է 40 դոլարով։ Ապրիլի 15-ից մայիսի 5-ը զույգն օծանելիքի վաճառքի հասույթի 20%-ը կտրամադրի բարեգործությանը։