Ո՞վ է թաքնված դիմակի ու ակնոցի հետևում

Շատերի համար ինքնամեկուսացման ընթացքում բացարձակապես կապ չունի ոճը ու հագուստի ընտրությունը։ Բայց դա չի վերաբերում երգչուհի Դուա Լիպային, քանի որ նա նույնիսկ տանը շարունակում է նոր ոճային փորձեր կատարել՝ ստեղծելով նորաձև կերպարներ:

Այսպիսով, իր վերջին հրապարակած լուսանկարներում երգչուհին ներկայացել է սև լայն ջինսերով և կարճ ծաղկային տպագրությամբ տոպով: Այդ կերպարը երգչուհին լրացրել էր բոլորի համար արդեն սովորական դարձած պարագաներով՝ բժշկական դիմակով և արևային ակնոցով, որը պաշտպանում էր նրա աչքերը: