Համաճարակի ընթացքում 22-ամյա Քայլի Ջեները գումար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար և անդադար իր հետևորդներին հորդորում է մնալ տանը: Միևնույն ժամանակ, աստղը երբեմն, բայց ինքն էլ խախտում է ինքնամեկուսացման ռեժիմը։
Պապարացիները Քայլին նկատել են Բեվերլի Հիլզում գտնվող իր տան մոտակայքում։ Այնտեղ Ջեները հանդիպել է իր ընկերուհիներից մեկի հետ: Ակնհայտ էր, որ Քայլին շատ կարճ ժամանակով էր դուրս եկել տնից՝ միայն Սթեյսիին ողջունելու և նրա հետ մի քանի բառ փոխանակելու համար: Քայլին առանց դիմահարդարման ու վարսահարդարման էր, տնային հագուստով ու ձեռքում չիպսերի փաթեթով: