Ինչպե՞ս է Էմինեմը կիսվել 12 տարի թմրանյութ չօգտագործելու մասին լուրով

Արդեն 12 տարի է, ինչ ռեփեր Էմինեմը թմրանյութեր չի օգտագործում: Այսօր նա իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է այն նշանի լուսանկարով, որը ստացել է երկար տարիներ թմրամիջոցներ չօգտագործելու համար:

«Մաքուր դյուժին: Ես չեմ վախենում», – գրել է 47-ամյա երաժիշտը: Էմինեմը տարիներ շարունակ նշում է այս ամսաթիվը և ամեն տարի հրապարակում է նոր նշանի լուսանկարը: Ռեփերը, ով տասնհինգ անգամ ստացել է «Գրեմմի» մրցանակ, իր երգերում հաճախ է խոսում թմրամոլության մասին: