Նյու Յորքում բնակվող հայուհի մոդել Ռուբինա Խանզադյանը հայտնվել է նորաձևության ոլորտում հեղինակավոր Harper’s Bazaar Qatar ամսագրի շապիկին:
Լուսանկարները հրապարկվել են ամսագրի, ինչպես նաև մոդելի ինստագրամյան էջերում: Ամսագիրը 23-ամյա մոդելի լուսանկարները հրապարակել է ոչ միայն շապիկին, այլև մի քանի այլ էջերում:
Խանզադյանը, որն առաջին հայուհին է, որը պայմանագիր է ստորագրել Victoria’s Secret-ի հետ, շնորհակալություն է հայտնել լուսանկարիչներն համագործակցության համար։
Ռուբինան գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին է, և թեև 2 տարեկանից Հայաստանում չի բնակվել, լավ է տիրապետում հայերենին: Նա նաև հագուստի սեփական ապրանքանիշն ունի՝ Rubina Dylan, որն առաջ է տանում ԱՄՆ-ում և Իսպանիայում։