Ջենիֆեր Լոպեսը հանդես է եկել Coach նորաձևության տան գովազդային արշավում (լուսանկարներ)

Երգչուհի, դերասանուհի, պարուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է Coach նորաձևության տան հավաքածուի զգեստներից մի քանիսը, գրում է Daily Mail-ը։

Բրենդի 50-ամյա ներկայացուցիչը գովազդային հոլովակում կրել է 1250 դոլար արժողությամբ կաշվե բաճկոն և 595 դոլար արժողությամբ համապատասխան կաշվե կիսաշրջազգեստ, ինչպես նաև 450 դոլար արժողությամբ գույնզգույն ծաղիկներով պատված սպիտակ պայուսակ։

Coach-ի ստեղծագործական տնօրեն Սթյուարդ Վերվերսի խոսքով՝ գովազդային արշավին երգչուհու մասնակցության գաղափարը ծագել է վերջինիս՝ All I Have տեսահոլովակը դիտելուց հետո, որտեղ 50-ամյա գեղեցկուհին ապրանքանիշի պայուսակներից է կրում։

«Ջենիֆերը վճռական ու ինքնատիպ կին է, որը գնաց իր սեփական ճանապարհով, նա իսկապես մարմնավորում է Coach-ի վերաբերմունքն ու նոր գաղափարախոսությունը»,- ասել է նա։