Ամառվա շունչը․ Արմենուհի Սուքիասյանի նոր ֆոտոշարքը

Ամերիկաբնակ դերասանուհի և դիմահարդար Արմենուհի Սուքիասյանը նոր ֆոտոշարքով ուրախացրել է իր երկրպագուներին։ Գեղեցկուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է տաք ու տրոպիկական տրամադրություն հաղորդող լուսանկարներ։

Արմենուհին լուսանկարվել է դեղին զգեստով, շքեղ դիմահարդարմամբ ու «թաց մազերի էֆֆեկտ» կոչվող սանրվածքով։ Ինչ խոսք, նրան հաջողվել է փոխանցել անհոգ ու թեթև ամառվա շունչը։