Աստղագուշակ ապրիլի 23-ի համար

 

Խոյեր
Վատ ինքնազգացողությունը ազդանշան է այն մասին, որ ձեր մարմինն այլևս ի վիճակի չէ դիմադրել այն տեմպին, որը դուք վերջերս պարտադրել եք ձեզ։ Այս ամենը նշանակում է, որ պետք է դադար տաք ու հանգստանաք։

Ցուլեր
Կարևոր ծրագրի հետագա ճակատագիրը կախված կլինի դրա մեկնարկից։ Որքան ավելի ակտիվ գործի անցնեք, այնքան ավելի արագ կավարտեք այն և արդյունքն իսկապես ձեզ կգոհացնի։

Երկվորյակներ
Առավոտից ձգվող ալարկոտության ու քնկոտության ազդեցությունը կարող է տևել նույնիսկ մինչև ընթիրք։ Բայց, եթե դուք ձեզ ստիպեք անցնել գործի, ապա այսօր կարող են անցկացվել կարևոր բիզնես բանակցություններ, նույնիսկ կարող են առցանց հաջողակ գործարքներ կնքվել:

Խեցգետիններ
Նույնիսկ եթե ձեզ համար այդքան հարազատ մարդն իրեն ոչ պատշաճ պահվածքով է դրսևորում, մի շտապեք քննադատել նրան կամ առավել ևս ջնջել նրան ձեր կյանքից։ Անպայման երկրորդ հնարավորություն տվեք նրան:

Առյուծներ
Կարանտինը պատճառ չէ, որ դադարեք ձեր առողջության ու գեղեցկության մասին հոգ տանել։ Կարող եք հոգ տանել ձեր մազերի մասին, դիմակներ պատրաստել, մատնահարդարում և պեդիկյուր անել:

Կույսեր
Ստանալով աշխատանքը փոխելու առաջարկը՝ անմիջապես մի ասեք «այո» կամ «ոչ»։ Նախ փորձեք կատարել մի քանի թեստային առաջադրանքներ՝ հասկանալու համար, թե արդյո՞ք նոր ուղղությունը համապատասխանում է ձեզ, թե ոչ:

Կշեռքներ
Սկսեք աշխատել ձեր նպատակներն իրագործելու ուղղությամբ։ Դուք դրանք արդեն բավականին հաջող կերպով նախագծել եք, բայց դրանք չպետք է մնան թղթի վրա, այլ պետք է իրականություն դառնան, որպեսզի հասցնեն ձեզ այն դիրքին, որին արդեն վաղուց ձգտում եք։

Կարիճներ
Սա լավ ժամանակ է այն մարդկանց համար, ովքեր երկար ժամանակ մտածում էին իրենց սեփական բիզնեսը սկսելու մասին։ Իհարկե, դուք չեք կարող այն հենց այսօր սկսել, բայց ոչ ոք չի արգելում ձեզ կազմել գործողությունների պլանը:

Աղեղնավորներ
Այսօր այն օրն է, երբ դուք կարող եք ինքներդ ձեզ ուրախացնել ինչ-որ համեղ ուտեստով, նախընտրելի է, որ դուք այն ձեր սեփական ձեռքերով պատրաստեք։ Փորձեք այնպիսի բաղադրատոմսով պատրաստել, որը մինչ այս երբեք չեք օգտագործել։

Այծեղջյուրներ
Նրանք, ովքեր մինչև ինքնամեկուսացումը հասցրել էին ծրագրեր կազմել ապագայի համար, կարող են և պետք է սկսեն իրականացնել դրանք՝ անկախ հանգամանքներից։ Ճիշտ ժամանակին կատարված առաջին քայլը գործի կեսն է:

Ջրհոսներ
Այսօր պետք է ներողություն խնդրեք այն մարդուց, ում նեղացրել եք։ Որքան շուտ ընդունեք ձեր մեղքն ու ներողություն խնդրեք դրա համար, այնքան ավելի շուտ ձեր հոգում թեթևություն կզաք։

Ձկներ
Դուք այսօր այնքան էներգիա ունեք, որ կարող եք ցանկացած գործ գլուխ բերել։ Ձեր բնատուր ինտուիցիան կօգնի ձեզ կայացնել ճիշտ որոշումներ։