Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամն այսօր նշում են իրենց կրտսեր որդու՝ արքայազն Լուիի ծննդյան օրը: Տղան դարձավ երկու տարեկան:
Ավանդույթի համաձայն, Քեմբրիջի դուքսերը կիսվել են երեխայի ծննդյան օրվա լուսանկարներով: Լուսանկարներն արել է հենց Քեյթը, ով տարված է լուսանկարչությամբ: Նա լուսանկարել է Լուիին գույնզգույն ներկերով նկարելու պահին: Ներկոտված ձեռքերով փոքրիկ արքայազնը շատ գոհ ու երջանիկ է մայրիկի ֆիքսած կադրերում։