Երկրպագուներն ապշած են․ պապարացիները լուսանկարել են Քայլի Ջեններին առանց դիմահարդարման ու կեղծամի

Պապարացիները լուսանկարել են Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջը՝ Քայլի Ջեններին, ով խախտել է ինքնամեկուսացման ռեժիմը Բևեռլի Հիլզում մթերք գնելու համար։
Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը՝ 22-ամյա Քայլին, որոշել է տանից դուրս գալ առանց դիմահարդարման, առանց իր կեղծամի, ինչը բավականին զարամցրել է նրա հետևորդներին։ Գեղեցկուհուն նման տեսքով երկրպագուները դեռ չէի տեսել։
Սոցիալական կայքերում սկսել են քննադատել Ջեններին՝ ծաղրելով նրա բնական գեղեցկությունը։ Սոցիալական կայքերի հետևորդները նաև նկատել են, որ Ջենները բավականին գիրացել է, և կարծել են, որ այդ ամենը ինքնամեկուսացման հետևանքն է։

Հիշեցնենք, որ ամերիկյան Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, իրապատում շոուի աստղ Քայլի Ջենները երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը։
22-ամյա իրապատում շոուի աստղը Forbes-ի միլիարդատերերի ցուցակը գլխավորում է երկրորդ տարին անընդմեջ՝ դառնալով աշխարհում ամենաերիտասարդ միլիարդատերը։ Նրա կարողությունը մեկ միլիարդ դոլար է:
Նա Forbes-ի ամենաերիտասարդ միլիարդատերերի ցուցակում առաջին անգամ հայտնվել էր 2019 թվականի մարտին՝ 21 տարեկանում։