Վերջին օրերին սուպերմոդել Իրինա Շեյքը ավելի ու ավելի շատ լուսանկարներ է հրապարակում իրենց ընտանեկան արխիվից։ Աստղը վերջերս հրապարակել էր իր պատանեկան լուսանկարը, որում նա 14 տարեկան էր, իսկ այսօր համաշխարհային դիզայներների մուսան կիսվել է ևս մեկ լուսանկարով, որում նա գրկախառնված է քրոջ՝ Տատյանայի հետ:
Այդ լուսանկարով Իրինան շնորհավորել է քրոջ ծննդյան օրը։ «Ծնունդդ շնորհավոր, Տուսիկ», – գրել է Շեյքը լուսանկարի տակ: Այս նկարը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մոդելի գեղեցկությունը 100%-ով բնական է, այլ ոչ թե պլաստիկ վիրաբույժների աշխատանքի արդյունք։