Արքայազն Չարլզի ու թոռան՝ արքայազն Լուիի ջերմ լուսանկարը

Հետևելով Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի օրինակին, ովքեր Ինստագրամի իրենց պաշտոնական էջում կիսվել են կրտսեր որդու՝ արքայազն Լուիի մի քանի նոր լուսանկարներով, 71-ամյա արքայազն Չարլզը նույնպես թոռան հետ լուսանկար է հրապարակել:

Քլարենս-Հաուսի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակվել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդու և իր թոռնիկի լուսանկարը։ Սև և սպիտակ լուսանկարում, որի հեղինակը կրկին Քեմբրիջի դքսուհին է, արքայազն Չարլզը ամուր գրկել է թռնիկին ու չի թաքցնում երջանիկ ժպիտը: